Գլխավոր Լրահոս

ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինը հավաքել է ձայների 87,3 տոկոսը

ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինը հավաքել է ձայների 87,3 տոկոսը

Ռուսաստանի նախագահական ընտրություններում քվեների 99 տոկոսի հաշվարկով Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,3 տոկոսը: Այդ մասին հայտնում է ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նախագահական ընտրություններին մասնակցող մյուս թեկնածուներից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է ձայների 4,3 տոկոսը, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,8 տոկոսը, Լեոնիդ Սլուցկին՝ 3,2 տոկոսը։

Պուտինի գրանցած արդյունքը ռեկորդային է Ռուսաստանի պատմության մեջ։ 2018-ին նա նախագահական ընտրություններում հավաքել է 76,6%, 2012-ին ՝ 63,6%: Դմիտրի Մեդվեդևը 2008-ին հաղթել է 70,2% արդյունքով։ 2004 և 2000 թվականներին Պուտինն առաջատար է եղել, համապատասխանաբար, 71,3 և 52,9 տոկոսով։ 1996-ին Բորիս Ելցինը հաղթել էր երկրորդ փուլում՝ 53,8% արդյունքով։

Ռուսաստանին միացված նոր շրջաններում՝ Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժյեում և Խերսոնում, Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 88-95 տոկոսը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում