Ոսկին դարձել է Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքը, որի տեսակարար կշիռն արտահանման ծավալում շարունակում է աճել. «ՍիվիլՆեթ բիզնեսի» եթերում ասում էտնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը: Նրա խոսքով՝ ոսկու տենդը Հայաստանում թափ է հավաքում, և դա վտանգավոր է տնտեսության համար:
Ոսկու տենդը Հայաստանում թափ է հավաքում. Աղասի Թավադյան
-
Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից, Հունգարիան հանել
Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից` Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը, «Ազատությանը» փոխանցել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները։ Ըստ նույն աղբյուրների, «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։ Ավելի վաղ՝ ապրիլին, Հունգարիան վետո էր դրել նախագծի վրա, պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ Ըստ «Ազատության» աղբյուրների, Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, սակայն փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ՝ Բաքվին գումար կտրամադրվի ոչ թե այս հիմնադրամից, այլ՝ առանձին՝ ականազերծման […]
-
Արաբկիրի թաղապետի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, երկու տեղակալները կալանավորվել
Դատարանի որոշմամբ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, իսկ նրա երկու տեղակալները կալանավորվել են։ Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ Արամ Ազատյանի նկատմամբ կիրառվել է երկու ամսով տնային կալանք և 30 մլն դրամ գրավ։ Նրա տեղակալ Գեղամ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել մեկ ամսով կալանքը, մյուս տեղակալ Դավիթ Բալասանյանի նկատմամբ` երկու ամսով։ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին առնչվող քրեական վարույթը նախաձեռնվել Պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու հոդվածներով։ Նրա խոսքով՝ քրեական գործի շրջանակում մեղադրանքներ է ներկայացվել 8 անձանց, […]
-
Ադրբեջանը ժամանակ է շահում և դրական գործընթացի պատրանք ստեղծում
Ադրբեջանը չի շտապում կամ չի ցանկանում մոտ ապագայում խաղաղության համապարփակ համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ և պատրվակներ է փնտրում գործընթացն անորոշ ժամանակով հետաձգելու համար։ Անշուշտ, նման մտքեր կարող էին ծագել հընթացս տեղի ունեցող բանակցային գործընթացին հետևելիս, սակայն խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի առաջընթացի մասին Երևանից ու Բաքվից հնչող «լավատեսական» կարծիքներն ու Հայաստանի հյուսիսային շրջաններում սահմանազատման գործընթացը լավատեսության ինչ-որ հույսեր կարող էին արթնացնել, մանավանդ որ այդ շրջանում շատ կարճ ժամանակով Բաքուն, կարծես, դադարել էր շահարկել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը։ Բայց վերջին շաբաթներին Բաքվից կրկին լսում ենք Սահմանադրությունը փոխելու պահանջներ, որոնք ներկայացվում են որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։ Նման գործելաոճն, անշուշտ, զարամանալի չէ, քանի […]
-
Կառավարությունը 2,5 մլրդ կհատկացնի Երևանի փողոցների համար
Կառավարությունը 2,5 մլրդ դրամ կհատկացնի Երևանի փողոցների ասֆալտապատման, միջին նորոգման նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 4-ի նիստում։ Ճանապարհաշինական, վերանորոգման աշխատանքները կատարվելու են Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Շենգավիթ, Կենտրոն վարչական շրջանների 27 փողոցներում։ Միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում, որոնց մասով համաֆինանսավորում է նախատեսվում նաև Երևան համայնքի բյուջեի միջոցներից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Երևանում փոսերի խնդիրը քննարկվել է նաև խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
-
Լոռիում և Տավուշում հեղեղումներից տուժած ընտանիքներն աջակցություն կստանան
Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով տուժած ընտանիքները սոցիալական աջակցություն կստանան։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հուլիսի 4-ի նիստի օրակարգում։ Ըստ որոշման՝ զոհված անձանց ընտանիքների դեպքում աջակցությունը կլինի 1 մլն դրամի չափով, իսկ Ալավերդի և Այրում բնակավայրերի տուժած ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 60 հազար դրամի չափով։ 40 000 դրամի աջակցություն կստանան Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի, Իջևան, Դիլիջան համայնքների տուժած ընտանիքի յուրաքանչյուր անդամ։ Ըստ նախնական կանխատեսման՝ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի շուրջ 250 ընտանիքների 854 անդամների։ Ընդհանուր առմամբ ծրագրի բյուջեն կազմելու […]