Հունիսի 11-ից օգոստոսի 30-ը վարժական հավաքներ են անցկացվելու

Հունիսի 11-ից օգոստոսի 30-ը Հայաստանում անցկացվելու են պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 16-ի նիստի օրակարգում։

Վարժական հավաքներին ներգրավվելու է մինչև 5 151 քաղաքացի, որոնցից 4 647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը` ավագ ենթասպա­յական կազմի, 370-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռա-հրետանային մասնագիտություններով։

Վարժական հավաքներին նախատեսվում է ապահովել նաև 45 միավոր ճանապարհաշինարարական տեխնիկա։

Մեկնաբանել