Գլխավոր Լրահոս

Արմեն Գրիգորյանը հերքել է Դմիտրի Պեսկովի՝ սահմանապահների մասին հայտարարությունը

Արմեն Գրիգորյանը հերքել է Դմիտրի Պեսկովի՝ սահմանապահների մասին հայտարարությունը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե հայկական կողմը խնդրել է, որ ռուս սահմանապահները մնան Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին։

«Մենք նման խնդրանք չենք ունեցել»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է և Մոսկվան էլ ընդունել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում միայն հայ սահմանապահները ծառայություն իրականացնեն, ինչպես նաև որ ռուս սահմանապահները դուրս գան հայ-ադրբեջանական սահմանին գոյություն ունեցող 17 կետերից և Սիսիանի ու Գորիսի բազաներից։

«Նրանք հարցրել են՝ արդյոք Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմաններից նո՞ւյնպես ուզում եք, որ դուրս գանք։ Մենք ասել ենք, որ այս՝ «Զվարթնոց», 17 կետեր, Սիսիանի և Գորիսի բազաներ այդտեղ բանավոր պայմանավորվածություններ են և խնդրել ենք այդտեղից դուրս գաք։ Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանին, դրանք պայմանագրային են, մենք դա այս պահին ձեզ հետ չենք քննարկում»,- հայտարարել է Գրիգորյանը։

Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին կայացած երկկողմ հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։ Պեսկովը նաև նշել էր, որ hայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները մնալու են Իրանի և Թուրքիայի հետ սահմանին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում