ԱԳՆ-ի մոտ բողոքի ակցիայի 5 մասնակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Մայիսի 31-ին արտաքին գործերի նախարարության դիմաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ, հայտնում է Քննչական կոմիտեն։

«Մի խումբ անձինք անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների և արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ: Այդ ընթացքում խուլիգանության մասնակիցներից մի քանիսը, փոխլրացնելով միմյանց գործողությունները, իրենց մոտ գտնվող ծխարձակող առարկաները նետել են ոստիկանության ծառայողների ուղղությամբ, նրանցից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության աշխատակիցների շարքի ուղղությամբ, որոնք դիպել են ոստիկանության ծառայողներից մեկի ձեռքում գտնվող ոստիկանական վահանին։ Արդյունքում, խախտվել է նշված վայրում գտնվող անձանց անդորրը, և նույն եղանակով խափանվել է հանրային միջոցառումը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել