Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը»,- ասել է Բադալյանը։
***
Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ վերջին առաջարկները Ադրբեջանը Հայաստանին փոխանցել էր ապրիլի 26-ին։
Ապրիլի 30-ին Al-Jazeera-ին տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելու հարցում։
Civilnet











