Խաղաղության պայմանագրի նախագծի «բաց մնացած հարցերի թիվը կրճատվել է», ասել է Բայրամովը

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկները ստանալուց հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «բաց մնացած հարցերի թիվը կրճատվել է»։

«Մի քանի օր առաջ մենք նոր նախագիծ ենք ստացել Հայաստանից։ Ուզում եմ նշել, որ համաձայնագրի նախագծի շուրջ բաց մնացած հարցերի թիվը կրճատվել է։ Որոշ կետերով դրական դինամիկա է նկատվում»,- հունիսի 5-ին հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Բայրամովը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

Հունիսի 4-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը։

Մեկնաբանել