Փաշինյանն ու Մոդին ընդգծել են հայ-հնդկական համագործակցության զարգացման կարևորությունը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում Նարենդրա Մոդիի գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի հաղթանակի առիթով:

«Զրուցակիցները կարևորել են 2019-ին Նյու Յորքում իրենց ունեցած երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության տեսանելի ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Հնդկաստանի վարչապետը զորակցություն է հայտնել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ:

Մեկնաբանել