ԱԳՆ-ը սահմանադրությունը փոխելու Բաքվի փորձերը գնահատում է «կոպիտ միջամտություն» երկրի ներքին գործերին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունիսի 6-ի այն հայտարարությանը, որ եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չի կնքվի։ «Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից: ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018-ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը»,- ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։ Նախարարությունը հիշեցնում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող խաղաղության համաձայնագիրը … Continue reading ԱԳՆ-ը սահմանադրությունը փոխելու Բաքվի փորձերը գնահատում է «կոպիտ միջամտություն» երկրի ներքին գործերին