Հայաստանի 32 գյուղերի օկուպացված տարածքների հարցն օրակարգում է. Փաշինյան

Հայաստանի 32 գյուղերի օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել և չենք հանելու։ Այդ մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սեղանին դրված է հետևյալը՝ հիմա սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցնում են իրենց համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթակարագերով։ Եվ այդ կանոնակարգի հիման վրա պետք է շարունակվի սահմանազատումը»,- նշել է նա։

Թե սահմանի որ հատվածում պետք է շարունակվի սահմանազատումը, Փաշինյանը նշում է․ «Պետք է ձևավորվի կոնսենսուս, այսինքն՝ (Ադրբեջանի հետ – խմբ․) համատեղ որոշմամբ»։

Ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ հինգ մարզերում՝ Տավուշի, Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի։ Դրանց մի մասը Ադրբեջանի տիրապետության տակ է անցել 90-ականներին Ղարաբաղյան առաջին պատերազմի, մյուս մասը՝ 2021-2022 թվականներին ադրբեջանական ներխուժումների ժամանակ։

Մեկնաբանել