ԱԺ-ի մոտ բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 101 մարդ, 85-ը դուրս է գրվել

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան, հայտնում է առողջապահության նախարարությունը։
85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
«Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։ Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,- տեղեկացնում են նախարարությունից։
Հունիսի 12-ի երեկոյան ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել Բաղրամյան պողոտայում հավաք իրականացնող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների դեմ։
Civilnet










