Գլխավոր Լրահոս

Հայաստանը և Բելառուսը հետ են կանչել իրենց դեսպաններին

Հայաստանը և Բելառուսը հետ են կանչել իրենց դեսպաններին

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների, հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Դեսպանին հետ կանչելու որոշմանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուս չայցելելու մասին հայտարարությունը․ «Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուս չի այցելի նաև ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ»։

«Բա ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ Բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից»,- 2023-ի բյուջեի կատարողականի եզրափակիչ ելույթում ասել է Փաշինյանը։

Մայիսին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է․ «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բելառուսը ևս հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին։ «Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը՝ մեր դեսպանը ևս մոտ ժամանակներս Երևանից կժամանի Մինսկ»,- ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

Միևնույն ժամանակ, Անատոլի Գլազը նշել է, որ Բելառուսը չի պատրաստվում վատացնել հարաբերությունները Հայաստանի հետ։

«Կարևոր է հասկանալ, որ Հայաստանի հետ մեզ կապում են բարեկամական հարաբերությունները և ընդհանուր պատմությունը, իսկ այսօր նաև փոխշահավետ առևտուրը, ինչպես նաև սերտ գործնական շփումները: Մենք չենք պատրաստվում վատթարացնել այդ հարաբերությունները, որքան էլ արտաքին խաղացողները Հայաստանի ղեկավարությանը դրան չդրդեն։ Մենք երբեք ոչինչ չենք արել ի վնաս մեր բարեկամների, չենք միջամտում ներքին գործերին, հարգում ենք հայ ժողովրդին և անկեղծորեն ցանկանում նրան ղեկավարներ, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և մարդկանց բարեկեցության մասին»,- ընդգծել է Բելառուսի ԱԳՆ խոսնակը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում