Ադրբեջանն ու Իրանը զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Այթան Ֆարհադովա, OC Media

Ադրբեջանն ու Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացրել երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացման ֆոնին:

Զորավարժությունները տեղի են ունեցել չորեքշաբթի Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դրա նախորդ օրը հայտարարել էր, որ երկու երկրները «մարտավարական զորավարժություններ» կանցկացնեն՝ «ռազմավարական օբյեկտները և կապի գծերը հնարավոր դիվերսիաներից պաշտպանելու համար»։

Իրանն ու Ադրբեջանը երկար ժամանակ լարված հարաբերություններ են ունեցել։ Իրանը դեմ է արտահայտվել Իսրայելի հետ Ադրբեջանի կապերին, մինչդեռ Ադրբեջանը բազմիցս մեղադրել է Իրանին Ադրբեջանում շիա ծայրահեղականներին աջակցելու մեջ:

Այնուամենայնիվ, երկու երկրները, ըստ երևույթին, թուլացնում են դիվանագիտական հարաբերություններում առկա ​​լարվածությունը․ երկու երկրներն անցյալ տարի պայմանավորվածություն ձեռք բերեցին զարգացնել ռազմական գործընկերությունը և իրականացնել երկար սպասված նախագծեր, ինչպիսիք են Արևմտյան Ադրբեջանն Իրանի տարածքով Նախիջևանի էքսկլավին կապող ճանապարհի կառուցումը, իսկ մայիսին Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնումը։

Ադրբեջանցի անկախ հետազոտող Շուջաթ Ահմադզադան OC Media-ին ասել է, որ երկու երկրների անցկացրած զորավարժությունները չեն ազդարարում «Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական դաշինքի» մասին:

«Անկեղծ ասած, երկու երկրների արտաքին քաղաքականությունը հակադիր են միմյանց։ Ըստ իս՝ դա մարտավարական ակտ է, որով Ադրբեջանն ու Իրանը կցանկանային ուղերձ հղել»,- ասել է նա՝ հավելելով, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները «հավասարակշռության» ակտ են, որը պայմանավորված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վրա։

Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն, որ Իսրայելը շարունակում է պատերազմը Գազայում, Ահմադզադան պնդում է, որ Իսրայելը կարող է տարաձայնություններ ունենալ Ադրբեջանի մյուս գործընկերների և դաշնակիցների հետ, ինչպիսիք են Թուրքիան և Պակիստանը, ինչն իր հերթին կարող է մղել Ադրբեջանին ավելի սերտ կապեր զարգացնելու Իրանի հետ:

Ահմադզադան նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ապրիլին Իրանն ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածներ հասցրեց Իսրայելին։ Նրա կարծիքով՝ դրանով Իրանն ադրբեջանցի փորձագետներին և վերլուծաբաններին ցույց տվեց, որ Իսրայելին կարող է ավիահարվածներ հասցնել ուղղակիորեն, այլ ոչ թե հույսը դնել Լիբանանում, Եմենում, Սիրիայում և Իրաքում իր վստահելի ուժերի վրա։

«Սա ցույց է տալիս, որ հակառակ մեր մշակույթում ընդունված տեսակետին, Իրանը կարծում է, որ արտաքին քաղաքականությունը կարող է ցույց տալ իր ուժը։ Եվ այս փաստերն Ադրբեջանին ստիպեցին վերանայել Իրանի հետ հարաբերությունները, Ադրբեջանին ստիպեցին զգույշ լինել»,- OC Media-ին ասել է նա։

«Թվում է, որ երկու երկրների քաղաքական տեսլականում արտաքին քաղաքականության մեջ անվտանգությունը կարևոր տեղ է զբաղեցնում։ Ադրբեջանը հաշվի է նստում Հարավային Կովկասի վերաբերյալ Իրանի տեսակետի հետ և ցանկանում է խուսափել դրանից։ Իրանը փորձում է վերջին խոսքն ասել այս տարածաշրջանում»,- ասել է նա։

Մյուս կողմից՝ Ահմադզադան ընդգծել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում 25-30 միլիոն էթնիկ ադրբեջանցիներ են ապրում, ինչը, ըստ նրա, կարող էր ազդել Ադրբեջանի հետ դիվանագիտական ​​լարվածությունը թուլացնելու Թեհրանի որոշման վրա:

Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը սրվեց 2020-ին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, երբ Ադրբեջանի իշխանություններն սկսեցին պարբերաբար հետապնդել և ձերբակալել շիա համայնքի անդամներին՝ Իրանի օգտին լրտեսելու կասկածանքով:

Ադրբեջանը նաև նախկինում Իրանից պահանջել է «վերջ տալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքին» և 2021-ին վրդովմունք էր հայտնել, թե իրանական բեռնատարները ենթադրաբար հասնում են Լեռնային Ղարաբաղի հայաբնակ հատվածներ։2023-ի հունվարին զինված տղամարդը ներխուժել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն՝ սպանելով դեսպանատան անվտանգության ծառայության պետին և վիրավորելով անվտանգության ևս երկու ծառայողի, ինչի հետևանքով ադրբեջանցի պաշտոնյաները հարձակման համար մեղադրեցին Իրանին:

Մեկնաբանել