Միրզոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է «երկկողմ գործընկերության խորացման քայլերը»

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ պետությունների դեսպանների հետ։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգային հարցեր՝ այդ թվում նաև հաշվի առնելով, որ նախորդ շաբաթ մեկնարկել են բանակցությունները Գործընկերության նոր օրակարգի շուրջ: «Լիահույս ենք, որ համատեղ ինտենսիվ ջանքերով մենք կհաջողենք իրականացնել երկկողմ գործընկերության խորացմանը միտված նոր քայլեր՝ կառուցելով գրանցված հաջողության և համահունչ ԵՄ-ին ավելի մոտենալու ՀՀ քաղաքացիների ձգտումներին»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը: Անդրադարձ է կատարվել գործընկերության առաջնահերթություններին, դրանց կյանքի կոչման ուղղությամբ ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության ներքո իրականացված աշխատանքներին, ինչպես նաև տարվա երկրորդ կեսին սպասվող Հունգարիայի նախագահությունից այդ ուղղությամբ … Continue reading Միրզոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է «երկկողմ գործընկերության խորացման քայլերը»