ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցով

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Այդ մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ լսումներ անցկացնելու նախաձեռնությունը ներկայացվել է Ժողովրդավարական ուժերի հարթակի և քաղհասարակության կողմից: Հունիսի 17-ին տեղի ունեցած հանձնաժողովի արտահերթ նիստին ներկա են եղել նաև առաջարկի հեղինակները։ ««Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի խոսքով որոշ սոցհարցումների համաձայն` ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որ Հայաստանն ինտեգրվի ԵՄ-ին` որպես լիիրավ անդամ: «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի կարծիքով հանրաքվեն Հայաստանի դիմակայունության … Continue reading ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցով