Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը կարևոր է ԱՄՆ-ի համար․ պետքարտուղարի տեղակալ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմային։ ԱԳՆ-ն հայտնում է, որ քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներ: Անդրադառնալով հունիսի 12-ին Երևանում կայացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին՝ նախարար Միրզոյանը նշել է. «Տեղյակ եք՝ մենք անցկացրեցինք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսության 2-րդ ամփոփիչ նիստը, և այս անգամ մենք ոչ միայն ընդգծեցինք մեր համագործակցությունը նոր ուղղություններով հարստացնելու ձգտումը, այլև որոշում կայացրեցինք աշխատել նոր հանգրվանի ուղղությամբ՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով նոր մակարդակի՝ ռազմավարական գործընկերության: Այսպիսով, մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով, ունենք շոշափելի արդյունքներ, կքննարկենք ավելին:» Ի պատասխան՝ Ռիչարդ … Continue reading Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը կարևոր է ԱՄՆ-ի համար․ պետքարտուղարի տեղակալ