Գլխավոր Լրահոս

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունն ակնկալվում է, որ կբացվի մինչև տարեվերջ

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունն ակնկալվում է, որ կբացվի մինչև տարեվերջ

Ռուսաստանն ակնկալում է առաջիկայում Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։

«Հրաման է տրվել Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ»,- հայտնել է նա:

Խոսելով ժամկետի մասին՝ Իվանովը նշել է. «Առաջիկայում։ Հաշվարկում ենք՝ մինչև տարեվերջ»:

***

Սյունիքի մարզի Կապան քաղաքում հյուպատոսություն բացելու մասին համաձայնությունը ձեռք էր բերվել 2023-ի մայիսին՝ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպմանը։

2022-ի հոկտեմբերին Կապանում բացվել էր Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Արարողությանը ներկա է եղել նաև Իրանի արտգործնախարարը։ Իրանի կառավարությունը Կապանում հյուպատոսության ստեղծման մասին որոշումն ընդունել էր 2021-ի դեկտեմբերին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում