Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի ԱԳՆ-ն։ Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետությունը, վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին, ճանաչում է Պաղեստինի պետությունը: