ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են․ ՌԴ փոխվարչապետը՝ Հայաստանի մասին

Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի են, և արտատարածաշրջանային դերակատարների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։ Այդ մասին հունիսի 25-ին «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական 10-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Հայաստանի մասին խոսելիս ճիշտ չի լինի աչք փակել այն բանի վրա, որ այսօր այդ երկրի քաղաքական վեկտորը գնալով ավելի ու ավելի է թեքվում դեպի արևմուտք։ Պետք է նաև հասկանալ, որ Եվրոպական միությունը և Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի բաներ են։ Եվ այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձեցումից, պետք է ընկալել որպես վճար, որը մենք տալիս ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար։ Հետևաբար, … Continue reading ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են․ ՌԴ փոխվարչապետը՝ Հայաստանի մասին