Հունիսի 27-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։
LIVE. Կառավարության նիստը, հունիսի 27
Post navigation
Posted in:
Հունիսի 27-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։
Հոդվածը գործընկերային բովանդակություն է: Հայաստանի տեխնոլոգիական առաջատար հանդիսացող «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունը ներկայացնում է իր նոր ապրանքային նշանը: «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունն այսուհետև Վիվա-ՄՏՍ-ի փոխարեն շուկայում կներկայանա Viva ապրանքային նշանի ներքո: Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը, ընկերության նոր դիրքավորումը շուկայում ու զարգացման նոր ռազմավարությունը: Viva-ն իր մեջ կրում է ընկերության նորացված ինքնությունը՝ խորհրդանշելով շուկայում զբաղեցրած նոր դիրքերն ու հնարավորությունները, ժամանակակից նոր ծառայությունները, հաճախորդների ու մյուս շահառուների նոր ընկալումները ծառայությունների, որակի և ընկերության արժեհամակարգի վերաբերյալ: Նոր ապրանքային նշանն ընկերության նոր ուղերձն է՝ ի պատասխան իր բաժանորդների նոր ակնկալիքներին: Ընկերության թվային վերափոխման անցած ուղին տվել է շոշափելի արդյունքներ. լայն […]
Ինչո՞ւ հենց բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը և պահպանողական Սայիդ Ջալիլին անցան Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ի՞նչ ծրագրային դրույթներով են նրանք հանդես գալիս և ի՞նչ տեղ է զբաղեցնում նրանց նախընտրական ծրագրերում Հարավային Կովկասը: Այս հարցերի մասին ՍիվիլՆեթի տաղավարում զրուցել են Արշալույս Մղդեսյանն ու արևելագետ Գեորգի Միրզաբեկյանը: Վերջինիս խոսքով՝ Ջալիլիի շանսերը կարող են մեծանալ, եթե պահպանողականների ճամբարը միավորվի ընդդեմ Փեզեշքիանի:
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկատվությանը։ «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»,- հայտարարել է Բադալյանը։ Ավելի վաղ News.am-ը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրը, գրել էր, թե հուլիսի 2-ին հայ-թուրքական սահմանին պետք է տեղի ունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում։ *** Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։ 2022-ի […]
Իրավապաշտպանները բարձրաձայնում են՝ Հայաստանում քրեական գործերն ու վարույթները հարուցվում կամ ակտիվանում են հենց այն ժամանակ, երբ հանրային գործիչը քաղաքական ակտիվություն է ցուցաբերում։ Օրինակները բազմաթիվ են։ Մինչդեռ իշխանությունը շարունակում է պնդել, որ քրեական գործերը քաղաքականության հետ կապ չունեն։
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը, հայտնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ «Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ հանձնաժողովներն իրականացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ: 2024-ի հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ»,- ասված է հաղորդագրությունում։ Փոխվարչապետի գրասենյակից նշում են, որ բանակցությունները շարունակվում են «կառուցողական հունով, նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»։ *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել էին Տավուշի մարզի չորս գյուղերի […]
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռի հարվածի հետևանքով ավերված բնակելի շենքի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Վայր, որտեղ կենտրոնացած է տասնյակ մարդկանց վիշտը, դա ազդում է ոչ միայն տուժածների վրա, այլ նաև հոգեբանական ազդեցություն է թողնում ամբողջ քաղաքի վրա։ Այստեղ մեկ զգացողություն կարելի է ունենալ` կարեկցանք, այս վշտի ողջ մասշտաբի ըմբռնում։ Եվ, բնականաբար, ցանկություն է առաջանում, որպեսզի այս ամենը հնարավորինս արագ ավարտվի»,- լրագրողներին ասել է Հարությունյանը։ Բելգորոդն Ուկրաինայի կողմից հրետակոծության էր ենթարկվել մայիսի 12-ին, հարվածի հետևանքով զոհվել էր 17 մարդ։ *** Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հունիսի 2-ին Ուկրաինա կատարած աշխատանքային այցի […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։ «Վերջերս մենք ականատես եղանք ԱԺ լսումների։ Տեսեք, հիմնական գաղափարը որն է, ասում են՝ եկեք հանրաքվե անենք, հնարավորություն տանք, որ ժողովուրդն աջակցի այս գաղափարին։ Ես ինքս Եվրախորհրդարանի ամբիոնից հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Կներեք, եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդն այդ գաղափարին չի աջակցում, ես նման հայտարարություն չէի անի։ Կամ եթե ես նման հայտարարություն անեի այն պայմաններում, որ Հայաստանի ժողովուրդը չի աջակցում այս գաղափարին, ես ՀՀ վարչապետ չէի լինի առնվազն այդ հայտարարությունից հետո։ Հիմա խնդիրն […]