Սարյան-Պարոնյան փողոցների միջև ընկած 13 հազար քմ հողամասը կճանաչվի հանրային գերակա շահ

Երևանի Սարյան և Պարոնյան փողոցների միջև ընկած ավելի քան 13 200 քառակուսի մետր մակերեսով հողամասը կճանաչվի հանրային գերակա շահ։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հունիսի 27-ի նիստում։

Այդ 13 200 քառակուսի մետր մակերեսը ընդգրկում է նաև պետական սեփականությամբ հողամասեր: Հաշվի առնելով, որ Սարյան փողոցի «Հայփոստ»-ի շենքի հիման վրա իրականացվելու է «Համաշխարհային առևտրի կենտրոն» քաղաքաշինական ծրագիրը, առաջարկվում է պետական հողամասերը օտարել ուղղակի վաճառքի ձևով։

Այս ծրագրի իրականացմամբ կկառուցվեն կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, «EXPO» սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվության ծավալելու համար։

Մեկնաբանել