Գառնի․ Եղիազարի ու Վահագնի վեճում մեռավ խնձորի այգին

Օրերս տարածված տեսանյութը, որում երևում է պտղատու այգու ոչնչացումը, սոցիալական ցանցերում մեծ արձագանք է գտել։ Դեպքը եղել է Գառնիի հողատարածքներից մեկում, որտեղ հունիսի 24-ին հատվել է 120 պտղատու ծառ։ Ծառերը տնկել ու խնամել էր Եղիազար Բաղդասարյանը, կտրել՝ Վահագն Ղազարյանը։ Ըստ Կադաստրի կոմիտեի տեղեկանքի՝ հողամասը պատկանում է Վահագն Ղազարյանին։ Եղիազար Բաղդասարյանը պնդում է, որ այն իրենն է։

Մեկնաբանել