Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում խորհրդարանի արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Միլի մեջլիսի լուծարման և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին:

Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 1-ին:

Ինքնալուծարման և նոր ընտրություններ անցկացնելու դիմումով Ադրբեջանի նախագահին էր դիմել իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը՝ առաջարկելով նոյեմբերին նախատեսված Միլլի մեջլիսի ընտրություններն ավելի շուտ անցկացնել։ Կուսակցությունն արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտությունը պայմանավորել է նոյեմբերին երկրում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի անցկացմամբ։ Նշվում է, որ նախատեսված քվեարկության օրը կհամընկներ միջոցառման անցկացման հետ։

Մեկնաբանել