Ռուսաստանում ՀՀ դեսպանն այցելել է Բելգորոդում ուկրաինական հրթիռից ավերված տան տարածք

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռի հարվածի հետևանքով ավերված բնակելի շենքի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վայր, որտեղ կենտրոնացած է տասնյակ մարդկանց վիշտը, դա ազդում է ոչ միայն տուժածների վրա, այլ նաև հոգեբանական ազդեցություն է թողնում ամբողջ քաղաքի վրա։ Այստեղ մեկ զգացողություն կարելի է ունենալ` կարեկցանք, այս վշտի ողջ մասշտաբի ըմբռնում։ Եվ, բնականաբար, ցանկություն է առաջանում, որպեսզի այս ամենը հնարավորինս արագ ավարտվի»,- լրագրողներին ասել է Հարությունյանը։

Բելգորոդն Ուկրաինայի կողմից հրետակոծության էր ենթարկվել մայիսի 12-ին, հարվածի հետևանքով զոհվել էր 17 մարդ։

***

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հունիսի 2-ին Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել էր Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ։ Հայկական պատվիրակությունը նաև հարգանքի տուրք էր մատուցել Բուչայի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Ուկրաինան և Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում են 2022-ի մարտին Կիևի մարզի Բուչա քաղաքում բնակչության զանգվածային սպանություններ իրականացնելու համար։ Ռուսաստանի ղեկավարությունը հերքել է տեղի ունեցածին ռուս զինվորականների մասնակցությունը։

Մեկնաբանել