Հայաստանն ու Ադրբեջանը սահմանված ժամկետում չեն համաձայնեցրել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագծերը

Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը, հայտնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
«Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ հանձնաժողովներն իրականացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ: 2024-ի հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ»,- ասված է հաղորդագրությունում։
Փոխվարչապետի գրասենյակից նշում են, որ բանակցությունները շարունակվում են «կառուցողական հունով, նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»։
***
Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել էին Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Այդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կողմերը մինչև հուլիսի 1-ն արդեն պետք է ավարտին հասցրած լինեին սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, որից հետո պետք է մեկնարկեր «դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը»։
https://civilnet.am/news/783734/%d5%bd%d5%a5%d5%ba%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-1-%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d6%80%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a5%d6%80%d5%a9-%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%af%d5%a1%d5%b6%d6%81%d5%af%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d5%b6/Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ Համաձայնությունից հետո սահմանազատման հարցով ինը հանդիպում է կայացել՝ յոթը հայ-ադրբեջանական սահմանին, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում։
Civilnet










