Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից կբռնագանձվի մոտ 1,3 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանի վճռով նախատեսվում է Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 1,28 մլրդ դրամ, 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք, 2 անշարժ գույք, բաժնեմասեր։ Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով երկրորդ վճիռն է։

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի, Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից, հօգուտ Հայաստանի նախատեսում է բռնագանձել Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող 1 անշարժ գույք, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հողամասը, «ԱԿԲԱ» բանկի 2 000 հատ բաժնետոմսեր, տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 264 000 դոլարի պահանջի իրավունքը։ Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի նաև 1,28 մլրդ դրամ։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։

Մեկնաբանել