«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին տեղեկությունը կեղծ է, ահազանգողը ձերբակալվել է․ ՆԳՆ

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել, Ֆեյսբուքի իր էջում գրել է ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Նա հայտնում է, որ կեղծ ահազանգ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ։

«Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- նշել է նա:

Ժամը 08:50-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է տեղադրված, դեպքի վայր էին ժամանել փրկարարները և ոստիկանները:

Մեկնաբանել