Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու բացառիկ հնարավորություն ունեն․ Բլինքեն

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու բացառիկ հնարավորություն ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Բրուքինգսի համալսարանում իր ելույթի ժամանակ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու բացառիկ հնարավորություն կա, որը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը և, ընդհանրապես, կարծում եմ՝ հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական հաղորդակցության, տնտեսական աճի՝ արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ ուղղություններով կապելու համար»,- ասել է նա։

Բլինքենի նշել է, որ Ադրբեջանը կարևոր դեր ունի այս հարցում․ «Ինտենսիվ ջանքեր ենք ներդրել մեր դիվանագիտության միջոցով՝ փորձելով օգնել Ադրբեջանին և Հայաստանին հասնել խաղաղության համաձայնագրին: Դա արել ենք Եվրամիության հետ շատ սերտ համագործակցության ու համակարգման միջոցով, և կարծում եմ, որ դրան հնարավոր է հասնել: Մոտ մեկ շաբաթ առաջ էի խոսել այս առիթով նախագահ Ալիևի հետ»։

Մեկնաբանել