Գլխավոր Լրահոս

Կառավարությունն ավելի քան մեկ միլիարդ դրամ կծախսի 49 նոր ծառայողական մեքենա գնելու համար

Կառավարությունն ավելի քան մեկ միլիարդ դրամ կծախսի 49 նոր ծառայողական մեքենա գնելու համար

Կառավարությունը պատրաստվում է ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այս նպատակով պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 11-ի նիստում։ 

Ըստ գնման պայմանագրերի և որոշման հիմնավորումների՝ կառավարությունը գնելու է Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, որի արժեքը 43,8 միլիոն դրամ է՝ 110 000  դոլար։ Այս մեքենան պետգույքի կոմիտեին մատակարարելու է «Ավանտգարդ» ընկերությունը, որը Volvo-ի ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը  պատկանում է Հայաստանում Mercedes-Benz-ի ներկայացուցիչ, գործարար Էդվարդ Ավետիսյանին։

Երկրորդ պայմանագրով կառավարությունը ձեռք է բերելու 6 հատ Volvo EX30 էլեկտրական մեքենա։ 6 մեքենայի համար կվճարվի 90 միլիոն դրամ՝ մոտ 230 000 դոլար։ Այս 6 մեքենաները ևս մատակարարելու է «Ավանտգարդ»-ը։ Volvo-ն սա համարում է փոքր քաղաքային ամենագնաց, մեքենան մեկ լիցքավորմամբ հնարավոր է վարել մինչև 480 կիլոմետր։ 

Երրորդ պայմանագրով կառավարությունը գնելու է 39 հատ Volvo EX30 մեքենա։ Այս մի պայմանագրով նախատեսվում է «Ավանտգարդ»-ին փոխանցել 780 միլիոն դրամ։ 

Չորրորդ պայմանագրով կառավարությունը ձեռք է բերելու 3 ներկայացուցչական դասի Volvo S90 Plug Hybrid սեդան ավտոմեքենա։ Ինչպես նկատում ենք որոշման հիմնավորումներում, ներկայացուցչական բոլոր մեքենաները ձեռք են բերվում Նիկոլ Փաշինյանի ու նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հանձնարարականներով։ Չորրորդ պայմանագրի արժեքը կկազմի 210 միլիոն դրամ՝ 535 000 դոլար։ Սա համարվում է սկանդինավյան ոճի, հիբրիդային ավտոմեքենա։  

Վերը նշված բոլոր մեքենաները 2024-ի արտադրության են լինելու։ Volvo-ների ձեռքբերման համար կառավարությունը կհատկացնի 1 միլիարդ 38 միլիոն դրամ։ Որոշման հիմնավորումներում առկա չեն տեղեկություններ, թե այս էլեկտրական մեքենաները, ներկայացուցչական մեքենաները որ գերատեսչություններին են ամրացվելու։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում