«Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից որևէ սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ Իրանի համար»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբաս Արաղչին X սոցիալական հարթակում արված գրառմամբ։
«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ միայն նախապատվություն է, այլև մեր ազգային անվտանգության հիմնասյունը»,- նշել է Արաղչին իր գրառմամբ։
Regional peace, security and stability is not merely a preference, but a pillar of our national security.
— Seyed Abbas Araghchi (@araghchi) September 5, 2024
Any threat from North, South, East, or West to territorial integrity of our neighbors or redrawing of boundaries is totally unacceptable and a red line for Iran.
Իրանը պարբերաբար իր անհամաձայնությունն է հայտնում Ադրբեջանի և Ռուսաստանի՝ Հայաստանից արտատարածքային միջանցքի կամ ճանապարհի պահանջներին։
Սեպտեմբերի 4-ին էլ իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալությունը հաղորդել էր, որ Իրանը Ռուսաստանին հորդորում է հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» խնդրահարույց գաղափարին աջակցելուց։
Civilnet











