Ներդնել լրացուցիչ ջանքեր ամենասեղմ ժամկետում համաձայնագրի կնքման ուղղությամբ․ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպման արդյունքը

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
«Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։
Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար», - ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Ադրբեջանական և հայկական կողմերի տարածած հաղորդագրությունները նույնաբովանդակ են։
Civilnet










