Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ֆոնին ընտրատեղամասերի փակումից չորս ժամ չանցած՝ «Ալտ Ինֆո» միության անդամ, ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Ալեքսանդր Փալավանդիշվիլին քաղաքացիներին իրենց ձայնը տալու կոչ է անում՝ զգուշացնելով, որ ազատականները հաղթանակի շոշափելի հնարավորություն ունեն: Այս մասին հայտնում է վրացական OC Media-ն: «Այս ընտրություններում երկրորդ փուլ չկա: Ընտրատեղամաս տարե՛ք ձեր համախոհներին, հակառակ դեպքում մենք կկորցնենք երկիրը», - զգուշացրել է ծայրահեղ աջական Փալավանդիշվիլին:
Միաժամանակ ընտրատեղամասերի փակումից երկու ժամ առաջ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնում է «Վրացական երազանք» կուսակցության մոտալուտ ջախջախիչ հաղթանակի մասին:
Վրաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ, ներառյալ՝ 12 տարի Վրաստանում իշխող «Վրացական երազանքը»: «Վրացական երազանք»-ի գլխավոր մրցակիցներն են նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի Միասնություն - Ազգային շարժում կուսակցությունը, Միասնություն - Ազգային շարժում դաշինքի նախկին անդամներից, Միխեիլ Սահակաշվիլիի նախկին համակիրներից բաղկացած Փոփոխությունների կոալիցիա դաշինքը, չորս կուսակցությունից բաղկացած Ուժեղ Վրաստան դաշինքը, նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի ղեկավարած «Հանուն Վրաստանի» շարժումը:
Լուսինե Վարդանյան
Civilnet











