Վրաստանում հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրություններն ավարտվել են Թբլիսիի ժամանակով ժամը 20։00-ին։ Էլեկտրոնային քվեարկության մեքենաներից արդյունքները ստացվել են ընտրատեղամասերի 69%-ից։ Ըստ այդմ՝ խորհրդարան անցնելու շեմը հաղթահարել է քաղաքական հինգ ուժ։ Պատկերը հետևյալն է.
Վրացական երազանք՝ 53%
Միասնություն - Ազգային շարժում՝ 10%
Փոփոխությունների կոալիցիա՝ 11%
Հզոր Վրաստան՝ 9%
Հանուն Վրաստանի՝ 8%
Վրացական երազանքը մեծ քվեներ է ստացել ազգային փոքրամասնությունների տարածաշրջաններում
- Նինոծմինդա՝ 90%
- Ախալքալաք՝ 89%
- Բոլնիսի՝ 80%
- Մառնեուլի՝ 80%
- Դմանիսի՝ 75%
- Գարդաբանի՝ 72%
Վրացական երազանքը ձայների 84%-ը ստացել է Սաչխերեում՝ Բիձինա Իվանիշվիլիի ծննդավայրում, և 75%-ը Լենտեխիում՝ Սվանեթիում։
Վրացական երազանքը ստացել է ձայների ամենացածր մասնաբաժինը Թբիլիսիի շրջաններում.
- Վաքե՝ 38%
- Սաբուրթալո՝ 40%
- Գլդանի՝ 40%
-Մթաწմինդա՝ 42%
Ռուսթավիում Վրացական երազանքը ստացել է 41%։
Ուշագրավ է, որ Վրացական երազանքը նշված բնակավայրերից ամենաշատ քվեն ստացել է հայաբնակ Նինոծմինդայում և Ախալքալաքում։
Աղբյուրը՝ OC Media
Տե՛ս նաև՝
Civilnet











