Գլխավոր Լրահոս

Գյումրի․ իշխող «Բալասանյան» դաշինքը վայր դրեց մանդատները

Գյումրի․ իշխող «Բալասանյան» դաշինքը վայր դրեց մանդատները

Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները` համայնքի ղեկավարի գլխավորությամբ, մանդատներից հրաժարվելու դիմում են ներկայացրել, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

«Տեղեկացնում ենք, որ Գյումրին ընդգրկող թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ»,- ասված է հաղորդագրությունում։

«Բալասանյան» խմբակցության անդամները մանդատները վայր են դնում դաշինքի հետ կապված Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ քրեական վարույթի հարուցումից անմիջապես հետո։ Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Նա Միացյալ Նահանգներում է։ Հոկտեմբերի 11-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է, ապա գրավի դիմաց տնային կալանքի տակ է Սամվել Բալասանյանի որդին։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քրեական գործից հետո «Բալասանյան» դաշինքը վայր է դնում մանդատները արտահերթ ընտրություններ անկացնելու և քաղաքի կառավարումը «Քաղաքացիական պայմանագրին» «հանձնելու» համար։ Եթե «Բալասանյան» դաշինքը վայր չդներ մանդատները, Գյումրու ավագանու հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենային երկու տարի անց։

Գյումրիում 2021-ի հոկտեմբերից կառավարումն իրականացվում էր ՔՊ-ի և «Բալասանյան» դաշինքի համագործակցության հուշագրի համաձայն։ 2023-ի դեկտեմբերի սկզբին, սակայն, ՔՊ-ն հայտարարեց հուշագիրը խզելու մասին։ Կուսակցությունը հայտարարեց, թե ՀՀ երկրորդ քաղաքը ստվերային է կառավարվում։ Դրան հաջորդեց ՔՊ-ական փոխքաղաքապետերի հրաժարականը։

https://civilnet.am/news/760627/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a5%d5%b6-%d5%a2%d5%a1%d5%ac%d5%a1%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%bd%d5%a5%d6%83%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d6%81%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%ab%d5%ab-%d5%bd%d6%87-%d5%a2%d5%a5%d6%80%d5%a4%d5%ab-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d6%84%d5%ab-%d5%b0%d5%b8%d5%b2%d5%a5%d6%80%d5%a8/

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում