Աշխատանքից ազատման դիմումներ են գրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների «խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»։
«Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- Ֆեսյբուքի իր էջում գրել է Փաշինյանը։
Կառավարության վերջին՝ նոյեմբերի 15-ի նիստին վարչապետը հայտարարել էր, որ իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ «Դատական, իրավապահ, ուժային կառույցների հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Civilnet











