Գլխավոր Լրահոս

Ավինյանն «ապշած է» ԱՄՆ իր այցի տոմսերի գներից

Ավինյանն «ապշած է» ԱՄՆ իր այցի տոմսերի գներից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 23-ին հայտարարեց, որ տեղին են քննադատել ԱՄՆ կատարած իր այցի ավիատոմսերի ձեռք բերման հարցը։

«Ես ինքս, իհարկե, արդեն այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել, մասնավորապես ինձ համար տոմսերը, և, անկեղծ ասած, նույնպես մի փոքր ապշած էի այդ թվերից»,- ասաց նա։ 

Ավինյանի խոսքով՝ պատճառը տոմսերն ուշ ձեռք բերելն էր։ Նա նշեց, որ պատրաստ է անձամբ փոխհատուցել այդ գումարը։ 

Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք։

Ըստ լրատվամիջոցի՝ այդ նպատակով Երևան-Դոհա-Լոս Անջելես-Դոհա-Երևան 9 տոմս է ձեռք բերվել, որոնցից 8-ը՝ էկոնոմ դասի, 1-ը՝ բիզնես։ էկոնոմ դասի 8 տոմսերից 7-ի դեպքում 1 տոմսի արժեքը հաշվարկվել է 585,000 դրամ, 1-ինը՝ 720,000 դրամ, իսկ բիզնես դասի տոմսի արժեքը՝ 7 միլիոն 650 հազար դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում