Գլխավոր Լրահոս

Փետրվարին Փաշինյանը կայցելի ԱՄՆ՝ մասնակցելու Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին

Փետրվարին Փաշինյանը կայցելի ԱՄՆ՝ մասնակցելու Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին

Փետրվարի սկզբին նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ, հայտնում է խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ըստ հաղորդագրության՝ վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով:

Վարչապետի կայանալիք այցը կլինի առաջինը ԱՄՆ-ում նախագահ Թրամփի ընտրությունից հետո։

2020թ. hունիսի 12-ին Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքին (International Religious Freedom Alliance)։

Դաշինքի հիմնարար սկզբունքները շարադրված են դրա հռչակագրում և հիմնված են միջազգայնորեն ընդունված և ճանաչված մարդու կրոնական ազատության հիմնարար և անօտարելի իրավունքի վրա:

Անդամ երկրները հանձնառու են`

  • կատարել իրենց պետական պարտավորությունները միջազգային իրավունքի, և մասնավորապես՝ Քաղաքացիական ու քաղաքական միջագային դաշնագրի շրջանակներում` ուղղված մտքի, խղճի, կրոնի, հավատքի ազատությանը, այդ թվում` ցանկացած հավատք կամ համոզմունք դավանելուն կամ առհասարակ չդավանելուն, և հավատքը փոխելու ազատությանը,
  • առաջնորդվել ներառականության սկզբունքով, այդ թվում՝ միջտարածաշրջանային փոխգործակցությամբ,
  • մարդու իրավունքերի վրա հիմնված մոտեցում ցուցաբերել կրոնի և հավատքի ազատությունը զարգացնելու գործում և մարդու այլ իրավունքների խրախուսման համար, որն անհրաժեշտ է կրոնի և հավատքի լիարժեք ազատությունների իրականացման նպատակով։

Դաշինքը կոչված է միավորելու կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներին` քննարկելու, թե ինչ քայլեր են պատրաստ իրականացնել մասնակից երկրները` կրոնի և համոզմունքի ազատության խրախուսման, ինչպես նաև աշխարհում կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար:

Հռչակագրում նաև ներկայացված են դաշինքի գործունեության հիմնական մեխանիզմները։ Դրանք են՝ պարբերական մշտադիտարկումներն ու զեկույցները, հանրային դիվանագիտության գործիքները, աջակցություն միջկրոնական երկխոսությանը, զոհերին աջակցություն ցուցաբերելը (օրինակ` վերաբնակեցման, վնասի փոխհատուցման միջոցով), հանցանք կատարածների նկատմամբ պատժամիջոցները, բազմակողմ ֆորումներում համագործակցած հանդես գալը (համատեղ հայտարարություններ, ՄԱԿ բանաձևեր և այլն), տարբեր կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցությունը, թեմայի շրջանակներում վերապատրաստումները և այլն։

Իր առաջին նախագահության օրոք՝ 2020թ. հունիսի 2-ին, Դոնալդ Թրամփը ստորագրել էր միջազգային կրոնական ազատության զարգացման վերաբերյալ հրամանագիրը, ըստ որի միջազգային կրոնական ազատությունը սահմանվել էր որպես ԱՄՆ ազգային անվտանգության հրամայական՝ կրոնական ազատության հետագա ամրապնդումը դարձնելով ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունք։

Ամերիկայի հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել է, որ քրիստոնյաների իրավունքների պաշտպանությունը Թրամփի վարչակազմի համար լինելու է գերակա ուղղություններից մեկը, և այդ համատեքստում մենք (հայերս` որպես քիրստոնյա) որոշակի առավելություն ունենք, որը կարող ենք օգտագործել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում