ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել, նախօրեին համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ, որտեղ մի խումբ տղամարդիկ Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով երգում են «Ղարաբաղ․․․ Ղարաբաղ»։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության, տվյալ անձինք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։
Անվտանգության ծառայությունը նշել է նրանց անունները և հավելել, որ վերջիններս Հայաստանում են գտնվել 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 3-ը։
Հունվար 30-ին օգտատերերը, տարածելով այդ տեսանյութը, նշում էին, որ նրանք ադրբեջանցիներ են։ Իրանագետ Արտյոմ Տոնոյանն էլ գրել է, որ Երևանի հրապարակում լսվող երգն ադրբեջաներեն է, գրվել է Ադրբեջանում ու «ծնունդ է Խորհրդային Ադրբեջանի կիսաաշուղական միջավայրի»։
«Երգողները մեծ հավանականությամբ Իրանի քաղաքացիներ են, որոնք, ըստ տեղային (լոկալ) պատկանելության Իրանի հյուսիսային թյուրքախոս նահանգներից են»,- գրել է Տոնոյանը:
Civilnet











