Գլխավոր Լրահոս

Ձախողում և խայտառակություն․ վարչապետը՝ ANIF-ի մասին

Ձախողում և խայտառակություն․ վարչապետը՝ ANIF-ի մասին

«Ձախողում, խայտառակություն և շատ վատ իրողություն». Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես գնահատեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի գործունեությունը։ 

ANIF-ում միլիարդավոր դրամների հասնող չարաշարումների և փոշիացումների մասին հրապարակումները սկսվել են դեռ  2021-ին։ ՍիվիլՆեթի լրագրողը վարչապետին հիշեցրեց, որ Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքների հրապարակումը տեղի է ունեցել միայն 2023-ի վերջին և հարցրեց, թե ինչու մինչև այժմ չկա որևէ մեղադրյալ, ինչու է քննությունը շարունակվում ընդամենը մեկ քննիչի ներգրավվածությամբ և ինչ գնահատական ունի ինքը ANIF-ում հնարավոր չարաշահումների բացահայտման ընթացքի մասին։

«Ում է պետք դատել կամ պետք չէ դատել, իմ կարծիքը դե յուրե իրավական ուժ չունի։ Պետք է համապատասխան ընթացակարգերով առաջ գնալ։ Ես սա համարում եմ վստահության անթույլատրելի չարաշահում։ Խայտառակություն, ինչ բառ ուզում եք օգտագործել, ես համաձայն կլինեմ»,- ասաց վարչապետը։

ՍիվիլՆեթի ճշտող հարցին, թե կարող է արդյոք այս ամենը քաղաքական հետևանքներ ունենալ, Փաշինյանը պատասխանեց. «Նախ պետք է պարզենք՝ ինչ է եղել։ Հաշվապահությունը պետք է հստակեցվի։ Իրավապահները պետք է դրանով զբաղվեն։ Քաղաքական գնահատականը՝ ձախողում և խայտառակություն»։

***

2024-ի սկզբին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ենթադրյալ չարաշահումների կապակցությամբ քրեական գործ հարուցվեց։ Այս գործով դեռ մեղադրյալներ չկան։ Նախաքննությունը շարունակվում է Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում։ Քրեական վարույթը նախաձեռրվել է Պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունների հիման վրա։

Պետական վերահսկողական ծառայությունը ANIF-ում ստուգումներ էր իրականացրել 2023-ին։ ՍիվիլՆեթը պարզել էր, որ ՊՎԾ-ի ստուգումներին զուգահեռ՝ ANIF-ը պայմանագիր էր կնքել Ernst and Young խորհրդատվական կազմակերպության հետ՝ աշխարհում ANIF-ի հետ համադրելի ֆոնդերում ղեկավար կազմի աշխատավարձերի ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ։ ANIF-ի ղեկավարները ենթադրաբար փորձել էին հիմնավորել իրենց բարձր աշխատավարձերն ու դրանց ձևավորումը, այդ նպատակով ծախսել ավելի քան 30 000 դոլար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում