Գլխավոր Լրահոս

«Ի՞նչ եք ակնկալում, որ Իրանն անի». դեսպանը՝ հնարավոր հարձակման դեպքում Թեհրանի քայլերի մասին

«Ի՞նչ եք ակնկալում, որ Իրանն անի». դեսպանը՝ հնարավոր հարձակման դեպքում Թեհրանի քայլերի մասին

«Միայն Հայաստանն ու Իրանն են, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում միատեսակ մոտեցում ունեն։ Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ աջակցում է ՀՀ-ին՝ դեմ հանդես գալով «Զանգեզուրի միջանցքին». փետրվարի 6-ի ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Լրագրողի հարցին, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանը, դեսպանը հարցով պատասխանեց. «Դուք ի՞նչ եք ուզում, որ Իրանն ի՞նչ անի։ Ի՞նչ եք ակնկալում, որ Իրանն անի»։ Այնուհետև նշեց, որ իրենք կողմնակից են հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով և երկխոսության միջոցով։ 

«Մենք դեմ ենք ուժի կիրառման միջոցով տարածաշրջանային խնդիրները լուծելուն։ Մենք մեր բոլոր ջանքերը կգործադրենք, որ տարածաշրջանը չմտնի նոր լարված վիճակի մեջ։ Նոր ճանապարհ ստեղծելու համար ուժի կիրառումը որևէ բացատրություն չունի։ Ես չեմ ցանկանում հիմա խոսել, թե ինչ կարող է ապագայում տեղի ունենալ, և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնել։ Ճանապարհի ստեղծումն ուժի կիրառման միջոցով որևէ բացատրություն չունի։ Եթե մենք ուղղորդվենք այս տրամաբանությամբ, ուրեմն նոր հակամարտություն չպետք է տեղի ունենա։ Մենք մեր բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի նոր հակամարտություն չլինի։ Միջանցքը վնաս է և՛ Իրանին, և՛ Հայաստանին»,-ասաց դեսպանը։ 

Իրանի դեսպանը նաև հորդորեց չթերագնահատել Հայաստանի կարողությունները։

«Եթե հիմա հարձակում լինի, ես կարծում եմ՝ Հայաստանն ունի համապատասխան պաշտպանական հնարավորություն, որ պաշտպանի իր սահմանները։ Ձեր երկրի պաշտպանական կարողությունները մի թերագնահատեք»,- ասել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։  

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում