«Նվազագույն աշխատավարձերը պետք է բարձրացվեն 120-150 հազար դրամով, հատկապես այն հատվածում, որտեղ մարդիկ շատ ցածր աշխատավարձ են ստանում և ներգրավված են արտադրական պրոցեսներում». ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների մի մասի գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։ ԶՊՄԿ-ում արդեն մեկ շաբաթ է, ինչ աշխատակիցները գործադուլ են անում, որին, ըստ Մխիթարյանի, միացել է աշխատակիցների 53 տոկոսը՝ հիմնականում արտադրական պրոցեսներում ներգրավված բանվորները։ Երկու կողմերի դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա, և իրավիճակը, ինչպես նշում է Վահե Մխիթարյանը, փակուղային է՝ չնայած կոմբինատի ղեկավարության հետ տեղի ունեցած երկու հանդիպումներին: Գործադուլավորները հույս ունեն, որ պետությունը՝ որպես կոմբինատի 22 տոկոս բաժնետեր, կմիջամտի իրավիճակի կարգավորմանը։

Պատերազմ եմ հայտարարում Հռչակագրի դեմ պատերազմ հայտարարողներին․ Արամ Մանուկյան

«Արդեն ավելի պարզ»․ EasyPay-ը դարձել է еasy

Իրանը հարգանքով և վստահությամբ է վերաբերվում Հայաստանին և անձամբ վարչապետ Փաշինյանին. փոխնախագահ

Ղազախստանի հետ երկաթուղու կոնցեսիան փոխանցելու հարց չեմ քննարկել․ Մհեր Գրիգորյան

Հայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից, բայց պահպանել հավաքական անվտանգության իրավունքը․ Լավրով
Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել նոյեմբերին․ նախարար
Civilnet