Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մյունխենում է: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցել է 2024-ի փետրվարին։
Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի համաձայնեցման շուրջ և սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։
Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի էր ունեցել նաև 2020-ին, 2021-ին, 2023-ին։
Այս տարի Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին դեռևս պաշտոնական տեղեկություն չի հաղորդվել։
Civilnet











