Գլխավոր Լրահոս

Թրամփն Ուկրաինային մեղադրել է «գործարք չկնքելու» և պատերազմը չդադարեցնելու համար

Թրամփն Ուկրաինային մեղադրել է «գործարք չկնքելու» և պատերազմը չդադարեցնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պետք է ընտրություններ անցկացվեն։ Էր Ռիադում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի բանակցություններից հետո սա Թրամփի առաջին հրապարակային հայտարարությունն է՝ ճեպազրույցի ձևաչափով։  

Ինչպես հայտնում է Financial Times-ը, Թրամփը նաև պնդել է, որ Զելենսկու վարկանիշը «4 տոկոս է»: 

«Գիտեք, նրանք սեղանի շուրջ տեղ են ուզում, բայց չպե՞տք է արդյոք Ուկրաինայի ժողովուրդն իր խոսքն ասի, չէ՞ որ շատ ժամանակ է անցել վերջին ընտրություններից»,- ասել է Թրամփը:

Ուկրաինայի վերջին ընտրությունները պետք է տեղի ունենային 2024-ի ապրիլին, սակայն Զելենսկին հայտարարեց, որ պատերազմի ժամանակ քվեարկություն կազմակերպելն անհնար է։ Այդպիսով ընտրությունները չկայացան։

Ռուսաստանը և ԱՄՆ-ն փետրվարի 18-ին Էր Ռիադում համաձայնել են «հիմք ստեղծել ապագա համագործակցության համար»՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և հարաբերությունների  կարգավորման վերաբերյալ իրենց առաջին բարձր մակարդակի բանակցություններում:

Սաուդյան Արաբիայի բանակցություններից հետո, որոնց ուկրաինական կողմը չի մասնակցել, Թրամփը Զելենսկուն մեղադրել է «հակամարտությունը սկսելու, երկիրն ավերելու և հազարավոր մարդկանց կյանքեր խլելու մեջ»։

«Այսօր ես լսեցի՝ «Օ՜, մեզ չեն հրավիրել»։ Դե, դուք այնտեղ եք եղել երեք տարի: Դուք պետք է այն ավարտեիք երեք տարի անց: Դուք երբեք չպետք է սկսեիք այդ պատերազմը: Դուք կարող էիք համաձայնության գալ», - ասել է Թրամփը:

Պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ի նախագահի մեկնաբանությունները նոր մտահոգություններ են առաջացնում Եվրոպայում, որը նույնպես դուրս է մնացել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններից։  Մտահոգությունները կապված են այն հարցի հետ, որ Թրամփը կփորձի Ուկրաինային պարտադրել խաղաղության համաձայնագիր, որը նպաստավոր է Կրեմլի համար։

CNN-ը մատնանշում է, որ Թրամփի խոսքերը նաև ակնհայտորեն հակասում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հավաստիացումներին, որը ռուսական պատվիրակության հետ հանդիպումից հետո նշել էր, որ խաղաղության ցանկացած հնարավոր համաձայնագիր արդար կլինի բոլոր կողմերի համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում