Գլխավոր Լրահոս

Ընդլայնվել է կրթական ծախսերի փոխհատուցման շրջանակը

Ընդլայնվել է կրթական ծախսերի փոխհատուցման շրջանակը

Կառավարությունն ընդլայնել է կրթական ծախսերի փոխհատուցման շրջանակը։  Հաշվետու տարում պարտադիր հայտարարագիր ներկայացրած անձինք կարող են փոխհատուցում ստանալ մի շարք կրթական ծախսերի համար։

Ծնողները կարող են հետ ստանալ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության համար վճարված տարեկան 3000 դրամը՝ յուրաքանչյուր աշակերտի համար։

Փոխհատուցման ենթակա են նաև արտադպրոցական կրթության ծախսերը։ Սա ներառում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցների ուսման վճարները։ Բացի այդ, փոխհատուցվում են նաև ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծառայությունների վճարները։

2024 թվականի հաշվետու տարվա համար ծրագրերի երաշխավորված լինելու հանգամանքը կդիտարկվի հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում