Գլխավոր Լրահոս

Շուրջ 20,5 մլրդ դրամի ներդրում՝ Կասկադի վերակառուցման համար

Շուրջ 20,5 մլրդ դրամի ներդրում՝ Կասկադի վերակառուցման համար

Կասկադ համալիրի վերակառուցման աշխատանքների մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունը հայտարարվեց Երևանի գործակարգավարական նիստի ընթացքում՝ փետրվարի 24-ին։

Հաղթող ճանաչված մասնակիցը առաջարկել է «Կասկադ» համալիրի վերակառուցման համար իրականացնել շուրջ 20,46 մլրդ դրամի չափով ներդրում։ Ամբողջ նիստի ընթացքում, սակայն, այդպես էլ չնշվեց հաղթող ճանաչված ընկերության անունը։ ՍիվիլՆեթը քաղաքապետարանից պարզեց, որ ներդրումն իրականացվելու է ընկերությունների կոնսորցիումի միջոցով, որի անունից հանդես է գալու «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։ Սա այն նույն ընկերությունն է, որը հանձն էր առել Արարատի մարզի Երասխ գյուղում մետալուրգիական գործարանի կառուցումը, սակայն ադրբեջանական կրակոցների պատճառով գործարանը տեղափոխվեց։

«Ծրագրի իրականացման տրամաբանությունն այն է, որ Երևանի քաղաքապետարանը, հաղթող մասնակցի հետ կնքելով պայմանագիր, հնարավորություն է տալու վերջինիս՝ կառուցապատման իրավունքի հիման վրա իրականացնել «Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքները։ Դրա արդյունքում համալիրը ստանալու է ամբողջական տեսք, ապահովվելու է նորաստեղծ հատվածի կապը ինչպես Գաֆեսճյան թանգարանի, այնպես էլ Հաղթանակի 50-ամյակի զբոսայգու հետ, և կյանքի է կոչվելու քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները միմյանց կապելու՝ Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական մտահղացումը»,- նիստի ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։

Աշխատանքները կիրականացվեն ֆրանսիացի ճարտարապետի ներկայացրած էսքիզի և դրանից բխող նախագծի հիման վրա։ Տեղեկացվեց, որ այս տարվա չորրորդ եռամսյակում նախատեսվում է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրումը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ կառուցապատումը կիրականացվի այն պայմանով, որ քաղաքապետարանը ներդրողին հարակից տարածքում տարածք կհատկացնի կառուցապատման համար։

Ըստ նախագծի՝ քաղաքապետարանը նախատեսում է ներդրողին օտարել շուրջ 7 հեկտար համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածք, որտեղ կարող են կառուցվել բազմաֆունկցիոնալ համալիրներ։ Միաժամանակ, Երևան համայնքը նախատեսում է սկսել գործընթաց՝ տարածքում առկա մասնավոր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ գերակա շահ ճանաչելու որոշման համար։

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում