Գլխավոր Լրահոս

Կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործման համար մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք է տրամադրել

Կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործման համար մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք է տրամադրել

Փետրվարի 27-ին կառավարությունը որոշեց մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք է տրամադրել Հայաստանի բանկերից՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու նպատակով։ 

Կառավարությունը այս որոշումը հիմնավորում է «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գործունեության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը որպես սեփականություն ունի ընկերության բաժնետոմսերից 12,5 տոկոսը։

Ըստ նախարարության ուսումնասիրության՝ ակնկալվում է, որ ծրագրի իրականացումն իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը կունենա Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա տարեկան շուրջ ՀՆԱ 1,0-1,5 տոկոսի չափով: 

Ամուլսարի ոսկու հանքի Ծրագրի շինարարության նպատակով կներգգրավվի ավելի քան 1000 աշխատող, իսկ ծրագրի արդյունահանման կամ շահագործման ամբողջ տևողության ընթացում մշակման հանգույցներում, լաբորատորիաներում և վարչակազմում կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ: 

2024-ի տարեվերջին ՍիվիլՆեթը գրել էր, որ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վարկավորման գործընթացը տապալվել է։

2023-ի փետրվարին էկոնոմիկայի նախարարությունը, հանքավայրի սեփականատեր «Լիդիան Արմենիա»-ն և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել էին հուշագիր։ Դրանով սահմանված 150 մլն դոլարի փաթեթից 100 մլն-ը պետք է տրամադրվեր Եվրասիական զարգացման բանկի կողմից, 50 մլն-ը՝ տեղական բանկից, ևս 100 մլն-ը պետք է ներգրավեր «Լիդիան Արմենիա»-ն։ Այս հուշագրով սահմանվում էր նաև, որ «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը հանձնվում էր կառավարությանը՝ որպես նվիրատվություն։ 

2023-ի մայիսին ԵԱԶԲ-ի վարչության փոխնախագահ Դենիս Իլյինը հայտնել էր, որ վարկի տրամադրման համար բանկը պատվիրել է բնապահպանական նոր փորձաքննություն՝ վերջնական որոշում կայացնելու համար։

«Լիդիան Արմենիան» նախատեսում է նվազագույնը 25 տարի շահագործել հանքը՝ տարեկան 75-100 մլն դոլարի հարկեր, տուրքեր վճարելով։ Ընկերությունը հանքավայրում ոսկու պաշարները գնահատել է 70 տոննա։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում