Գլխավոր Լրահոս

ԵՄ անդամակցության մասին նախագծի քվեարկությունը հետաձգվել է

ԵՄ անդամակցության մասին նախագծի քվեարկությունը հետաձգվել է

«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն այս շաբաթ ԱԺ քառօրյայի ժամանակ երկրորդ ընթերցմամբ չի քննարկվի և չի քվեարկվի, մինչդեռ հակառակն էր նախատեսված։  

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցում  հայտնել է, որ այսօր հանձնաժողովում նախագիծը սահմանված ժամկետից երկար է քննարկվել, ըստ այդմ, որոշում է կայացվել հետաձգել երկրորդ ընթերցման քվեարկությունը։

«Կանոնակարգ օրենքի համաձայն՝ պետք է այսօր մինչև ժամը 12:00 նախագծի վերջնական տեքստը ներկայացնեինք ԱԺ խորհրդին՝ այս քառօրյայում ընդգրկելու համար, սակայն չհասցրեցինք»,- ասել է Եղոյանը։

Եղոյանի հավաստմամբ, նախագծի քննարկումը բուն տեքստի մասին չէր, բովանդակային խնդիր չկա։ 

«Կառավարությունը մի քանի առաջարկ էր ներկայացրել նախագծի վերաբերյալ, որոնք իրավական տեխնիկական հարցեր են, նաև առաջարկել էին նախաբանը հանել»,- ասել է Եղոյանը:

Նախագծի երկրորդ ընթերցումը և քվեարկությունը տեղի կունենա կամ հաջորդ  ԱԺ քառօրյայի, կամ՝ արտահերթ նիստի ժամանակ։ 

«Այս օրենքը չի հանդիսանում Եվրամիության անդամակցության հայտ: Այս օրենքը համապատասխանում է մեր՝ ԵՄ-ի հետ առավել մերձեցման ուղղությանը»,- հանձնաժողովի նիստի ժամանակ այսօր ասել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Փետրվարի 12-ին Ազգային ժողովը 63 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը կառավարությունը հաստատել էր հունվարի 9-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում