Գլխավոր Լրահոս

Որոշ իրավախախտումների դեպքում տուգանային միավորները կբարձրանան

Որոշ իրավախախտումների դեպքում տուգանային միավորները կբարձրանան

Որոշ իրավախախտումների դեպքում տուգանային միավորները կբարձրանան։ Այսօր ԱԺ-ում քննարկվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախագծի համաձայն՝ վարորդներին տրվող տարեկան 9 բալը կդառնա՝ 13։ Սակայն 7 իրավախախտումների դեպքում ավելի շատ միավոր կկորցնեն վարորդները, քան՝ նախկինում։

Նախագծի հիմնական զեկուցող ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ներկայացրեց այդ 7  խախտումները։ 

  1. Ապակիների լուսաթափանցելիության կրկնակի խախտման դեպքում՝ կհանվի 3 բալ, 
  2. ամրագոտի չկապելու դեպքում 1 տուգանային բալը կդառնա 1 ու կես,  
  3. հեռախոսից օգտվելու դեպքում կհանվի 1 ու կես բալ, նախկին 1-ի փոխարեն, 
  4. բաժանարար գոտի հատելու դեպքում՝ 2-ի փոխարեն կհանվի 3 բալ, 
  5. հանդիպակած երթևեկելի գոտի դուրս գալու դեպքում՝ դուրս կգա 4 բալ,  նախկին 3 բալի փոխարեն,
  6. ոչ սթափ վիճակում վարելու դեպքում՝ 4-ի փոխարեն դուրս կգա 5 բալ, 
  7. ծխախոտի օգտագործման դեպքում 1 ու կեսի փոխարեն վարորդը 2 բալից կզրկվի։

«Մնացած իրավախախտումներով որևէ փոփոխություն չի արվել։ Վարորդների հետ հանդիպումից և քննարկումից հետո երկրորդ շարքում կանգնելու դեպքում 0,5 բալը մենք փոխարինեցինք 0,25 բալով, և անգամ այս մասով որևէ փոփոխություն չենք արել»,- ասաց պատգամավորը:

Ներկայացնելով նախագծի հիմնական սկզբունքը՝ Խաչատրյանը շեշտեց, որ պետությունը պետք է հասարակական հարաբերությունները կարգավորի հնարավորինս նվազ հարկադրանքի միջոցներով:

Ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2020-ից մինչև 2024-ի մայիսի 31-ը 14,365 վարորդի տուգանային միավորները լրանալու հիմքով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է, իսկ նույն տարում կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 628 անձ:

Խաչատրյանն ընդգծեց, որ եթե ակնկալվող արդյունքին հնարավոր է հասնել վարչարարությունը և հարկադրանքի մեխանիզմները նվազեցնելով, ապա անհրաժեշտ է օգտագործել այս մոտեցումը: Նրա համոզմամբ, նոր կարգավորումները չեն հանգեցնի երթևեկության վատթարացման կամ ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի ավելացման:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում