Գլխավոր Լրահոս

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի շեմը հաղթահարել է երեք թեկնածու 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի շեմը հաղթահարել է երեք թեկնածու 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում երեք թեկնածու է հաղթահարել սահմանված շեմը: Այդ թեկնածուներն են Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը: Մրցույթին առաջադրվել էր հինգ թեկնածու:  

Ըստ մրցույթի կարգի,  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ կնշանակվի Կառավարության հավանությանն արժանացած թեկնածուն:

Արթուր Նահապետյանը ներկայում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է, ավելի վաղ եղել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր:

Արտաշես Մայիլյանը Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ է, որի անունը հանրությանը հայտնի է Սերժ Սարգսյանի քրեական գործի քննությամբ:

Պետրոս Մարտիրոսյանը ներկայում վարչապետի աշխատակազմում ղեկավարում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակը, իսկ նախկինում աշխատել է դատախազությունում:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է 2024-ի նոյեմբերից:  

Հակակոռուպցիոն Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը նոյեմբերի 18-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ դժգոհ է իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքից, և որ համբերության բաժակը լցվել է ու ինքը կայացնելու է որոշումներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում