Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք հոբելյանական միջոցառմանը

Վարչապետ Նիկոլը Փաշինյանն այս տարի Մոսկվայում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։
«Վլադիմիր Պուտինի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ընդունում է ՌԴ նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին»,- հայտնում է Կրեմլը։
2024թ. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցել ավանդական շքերթին։ Փաշինյանը նշել էր, որ չի կարծում, թե ամեն տարի Հայաստանի ղեկավարը պետք է մասնակցի այդ միջոցառմանը։
Հայաստանի վարչապետը Մոսկվայում Հաղթանակի շքերթին վերջին անգամ մասնակցել է 2023 թվականի մայիսի 9-ին։
Civilnet










